Սպորտ

Պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարը

Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ պատանիներն ու երիտասարդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ դուրս կգան 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյանն ու 67 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանը:

Մեր մարզիկների ելույթները կմեկնարկեն մայիսի 2-ին` Երևանի ժամանակով գիշերը` 03:30-ին: