Հայտնի է Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-20 Բ դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի բասկետբոլի հավաքականի խաղերի ժամանակացույցը, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Հայաստան vs Լատվիա - Հուլիսի 11, 20:00
Մոնտենեգրո vs Հայաստան - Հուլիսի 12, 20:00
Հայաստան vs Իռլանդիա - Հուլիսի 13, 20:00
Էստոնիա vs Հայաստան - Հուլիսի 15, 20:00
Հանդիպումները տեղի կունենան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 15-ից։