Սպորտ

«Գլխավորը նրա թողած թիմն է». Սլոտը շնորհակալությոն է հայտնել Կլոպին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը թիմի չեմպիոնությունից հետո ջերմ է արտահայտվել նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:

«99,9%–ով վստահ եմ, որ եթե ես հանեմ հեռախոսը, այնտեղ կլինի հաղորդագրություն Յուրգենից։ Մրցաշրջանի ընթացքում մենք շատ հաճախ ենք շփվել։ Կարծում եմ՝ նա անցյալ մրցաշրջանում ցույց տվեց, թե ինչ հիանալի մարդ է: Բայց գլխավորը նրա թողած թիմն է, որը կարողացավ նվաճել գավաթը»,- ասել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի ավարտից տուր առաջ հռչակվել է առաջնության հաղթող՝ անհասանելի դառնալով մոտակա հետապնդողների համար։