Սպորտ

Գոռ Շատվերյանը՝ Եվրոպայի չեմպիոն

71 կգ քաշային Գոռ Շատվերյանը հռչակվել է սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

64 կգ քաշային Ջոն Օզմանյանը դարձել է Լիմասոլում անցկացվող սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

50 կգ քաշային Միլենա Առաքելյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, իսկ 54 կգ Մանուշակ Խաչատրյանը և 79 կգ Գոռ Աղասարյանը՝ բրոնզե մեդալակիրներ: