Լիմասոլում անցկացվող մարտական սամբոյի Եվրոպայի առաջնությունում 98 կգ քաշային Արման Ավանեսյանը հռչակվել է չեմպիոն: Այդ մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Մարտական սամբոյի 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը և 79 կգ քաշային Արթուր Մալխասյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: