Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ամռանը բացվող տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձեն ձեռք բերել «Բորնմութի» ձախ պաշտպան Միլոշ Կերկեզին:
Սպասվում է, որ 21-ամյա խաղացողը մրցաշրջանի վերջում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մնալ հիմնական թիմի կարևոր խաղացող, նույնիսկ եթե տեղափոխվի ավելի մեծ ակումբ: Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Ձախ պաշտպանի ձեռքբերումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջնահերթություն է «Լիվերպուլի» համար հարձակվողի և եզրային հարձակվողի հետ միասին: Հաղորդվում է, որ «մերսիսայդյան» ակումբի ներկայացուցիչները ամենաշահագրգռվածների ցանկում են։