Սպորտ

Մալխաս Ամոյանի գոտեմարտը լավագույնն է ճանաչվել

Սլովակիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Ռոման Ամոյանի եզրափակիչ գոտեմարտը լավագույնն է ճանաչվել։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի երկրպագուների 37% ձայներով գոտեմարտը համարվել է գլխավոր իրադարձություն:

«Եվրոպայի առաջնության կարևորագույն պահը. 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը նվաճելուց հետո իր առաջին մրցումներում Մալխաս Ամոյանը հաղթեց աշխարհի առաջնության երեք մրցանակակիրներին՝ չորրորդ անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու ճանապարհին:

Երկրպագուները Ամոյանի հաղթանակն անվանել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի գլխավոր իրադարձություն»,- ասվում է UWW-ի հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ Ամոյանը եզրափակիչում 3։1 հաշվով հաղթել էր Վրաստանը ներկայացնող Ռամազ Զոիձեին։