Սպորտ

Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Քիշնևում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 87 կգ քաշային կարգում այսօր հարթակ դուրս եկան Տաթև Հակոբյանը և Լիանա Գյուրջյանը։

Երկամարտի արդյունքում Լիանա Գյուրջյանը արծաթե մեդալի արժանացավ։

Հրում վարժությունում Լիանա Գյուրջյանը ևս փոքր արծաթ նվաճեց։

Մեր մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում փոքր արծաթի արժանացավ։