Քիշնևում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշային կարգում այսօր հարթակ դուրս եկան Եվրոպայի փոխչեմպիոն Արա Աղանյանը և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը։
Երկամարտի արդյունքներով Արա Աղանյանը 4-րդ տեղը գրավեց, Պետրոս Պետրոսյանը՝ 5-րդը։