Սպորտ

Հոկեյի ԱԱ․ Հայաստանի ընտրանին վերջին խաղում խոշոր հաշվով հաղթեց

Հայաստանի հոկեյի ազգային հավաքականը Երևանում կայացած աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին խաղում տպավորիչ հաղթանակ տարավ Ինդոնեզիայի ընտրանու նկատմամբ՝ ջախջախելով մրցակցին 14:1 հաշվով:

12 միավոր վաստակած հայ հոկեյիստները գրավեցին երկրորդ հորիզոնականը: Առաջինն Ուզբեկստանի ընտրանին է։