Սպորտ

Ռամոսը աջակցել է «Ռեալին»

Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայից թիմից դուրս մնալուց հետո աջակցել է «Ռեալին»: Մադրիդյան ակումբը 1/4 եզրափակչի երկու խաղերում էլ պարտվել է Լոնդոնի «Արսենալին» և լքել մրցաշարը:

««Մադրիդի» հետ այսօր, երեկ և միշտ։ Ինչքան շատ են անհեթեթությունները: Վեց հաղթանակ Չեմպիոնների լիգայում 10 տարվա ընթացքում», - սոցցանցերի իր էջում գրել է «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը, որ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյում»:

Ռամոսը գրառմանը կից նաև հրապարակել է ակումբի խորհրդանիշով լուսանկար։