Սպորտ

Հիանում եմ «Ինտերի» խաղով. Հանս-Դիտեր Ֆլիկ

Հանս-Դիտեր Ֆլիկը հայտարարել է, որ հիանում է «Ինտերի» խաղով: Նշենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում կմրցի Սիմոնե Ինձագիի թիմի հետ:

«Նրանք շատ հստակ պատկերացում ունեն ամեն ինչի մասին և շատ լավ են խաղում։ Ես հիանում եմ նրանց խաղով։ Ինձ դուր է գալիս Պավարը, նա իմ խաղացողն էր «Բավարիայում», և ես ուրախ կլինեմ նորից տեսնել նրան։ Սա ֆանտաստիկ թիմ է, որը հիանալի մարզիչ ունի», - ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը: