Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում Մադրիդի «Ռեալը» մրցել է «Լեգանեսի» դեմ։ Դրամատիկ ընթացք ստացած խաղում «սերուցքայիննները» հաղթանակի են հասել 3-2 հաշվով։
Նախ առաջին կեսում հանդիպման հաշվի մեջ Մոդրիչի և Էնդրիկի գոլերի շնորհիվ «Ռեալը» ունեցել է երկու գնդակի առավելություն։ Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել Խուան Կրուսը՝ հավասարացնելով հանդիպման հաշիվը։
Սակայն «Ռեալի» ֆուտբոլիստներին հաջողվել է վերջին րոպեներին բեկել խաղի ընթացքը և հաղթանակի հասնել. 90+3-րդ րոպեին Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից հերոսացել է 20-ամյա հարձակվող Գոնսալո Գարսիան։
Այս հաղթանակից հետո «Ռեալը» դուրս է եկել Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ փուլ։