Սպորտ

«Բարսելոնան» ծանր խաղում հաղթում է «Ատլետիկոյին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանիայում կայացել է Լա Լիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որում «Բարսելոնան» ընդունել է Մադրիդի «Ատլետիկոյին»։ Չավիի թիմին հաղթանակ է պարգևել 28-րդ րոպեին խփած Ժոաու Ֆելիշի միակ գնդակը։

Հատկանշական է, որ Ֆելիշը կատալոնացիների կազմում վարձավճարով հանդես է գալիս հենց «Ատլետիկոյից»։ 

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 34 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական, իսկ «Ատլետիկոն»՝ 31 միավորով նահանջեց 4-րդ հորիզոնական։