Սպորտ

«Ինտերը» խոշոր հաշվով հաղթում է «Նապոլիին» և բարձրանում առաջին հորիզոնական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» հյուրընկալվել է «Նապոլիին»։ Խաղը ավարտվել է «ներաձուրիների» վստահ հաղթանակով՝ 3-0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմից գոլերի հեղինակներ են դարձել Հաքան Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան ու Մարկուս Թյուրամը։ 

Նշենք, որ հանդիպամանը մեկնարկային րոպեներից մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 77-րդ րոպեին։ 

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 35 միավոր և վերադարձավ Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական, իսկ «Նապոլին»՝ 24 միավորով 5-րդն է։