Ուրբաթ, 23 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.11

RUB4.18

Երևան 5 ℃

Рус Eng

Սամվել Սիրամարգյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Սպորտ

3 Դեկտեմբերի 2023, 20:44

Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգում Սամվել Սիրամարգյանը մրցել է Լեհաստանը ներկայացնող բռնցքամարտիկի հետ։

Գերլարված մենամարտում մեր մարզիկը, ցավոք, պարտություն է կրել և դարձել պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Մրցումային օրն ավարտում ենք մեկ ոսկե և երկու արծաթե մեդալներով․ ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել 52 կգ քաշային Արեն Խառատյանը, իսկ 48 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը նվաճել էր չեմպիոնի կոչումը։ 

Դեկտեմբերի 4-ին ոսկե մեդալների համար կպայքարեն Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ):

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում