Սպորտ

Բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը՝ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Երևանում ընթացող աշխարհի պատանիների առաջնությունում բռնցքամարտիկ Վաղարշակ Քեյանը մրցակցին հաղթել է 4-1 հաշվով, դառնալով պատանիների աշարհի չեմպիոն։ Այս մասին հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան:

«48-կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը հիասքանչ մենամարտ անցկացրեց գերմանացի բռնցքամարտիկի դեմ և հաղթեց 4-1հաշվով, դառնալով արդեն պատանիների աշարհի չեմպիոն։  
Լարված երկու ռաունդներ և երրորդում արդեն Վաղարշակը նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Առաջին ոսկին ապահովված է:

Քեյանը ևս մեկ մեդալով հարստացնում է իր ոսկե ամբարը»,- ասվում է հաղորդագրությունում: