Սպորտ

Երկրորդ մեդալը` բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունում

Երկրորդ մեդալը բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունում նվաճել է Արեն Խառատյանը։ 52 կգ քաշային կարգում հայ բռնցքարտիկը պայքարել է Ղրղզստանի ներկայացուցչի հետ։

Զիջելով մրցակցին՝ Խառատյանը նվաճում է արծաթե մեդալ և դառնում իր քաշային կարգում բռնգքամարտի աշխարհի պատանիների փոխչեմպիոն։

Հիշեցնենք, որ այսօր 48 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վաղարշակ Քեյանը նվաճել էր չեմպիոնի կոչումը։ Այսօր ռինգ դուրս կգա նաև 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։