Սպորտ

Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում զիջել է Իսրայելին

Դեկտեմբերի 2-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի Իսրայել-Հայաստան հանդիպումը:

Մեր ընտրանին մրցակցին զիջել է 1:6 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Աննա Դալլաքյանը։