Սպորտ

«Միակն ու անկրկնելին». հանդիպել են Խաբիբ Նուրմագոմեդովը և Ռոնալդոն

UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը Աբու Դաբիում կայացած «Ֆորմուլա-1»-ի մրցաշարից հետո հանդիպել է Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհին չեմպիոն Ռոնալդոյի հետ:

Նուրմագոմեդովը «Instagram»-ի իր էջում հրապարակել է համատեղ լուսանկար և տեսանյութ լեգենդար ֆուտբոլիստի հետ։ Ավելի վաղ UFC-ի անպարտելի նախկին չեմպիոնը հայտարարել էր, որ հենց Ռոնալդոն է եղել իր սիրելի ֆուտբոլիստը մանկության տարիներին և վառ տպավորություններ թողել իր խաղով:

«Միակն ու անկրկնելին», - այսպես է համատեղ զրույցի տեսանյութը մակագրել է Նուրմագոմեդովը:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն աշխարհի կրկնակի չեմպիոն է, երկու անգամ էլ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր: