Սպորտ

Անչելոտին ուզում է Կեպան մնա «Ռեալում»

Կարլո Անչելոտին ցանկանում է Կեպա Արիսաբալագային պահել «Ռեալում»:

Ինչպես հայտնում է Relevo-ն, «Ռեալի» գլխավոր մարզիչը մտադիր է ակումբի ղեկավարությանը համոզել վարձակալությունից հետո գնել Կեպային «Չելսիից»:

Այսպիսով, Կեպան հաջորդ մրցաշրջանում կարող է դառնալ «Ռեալի» երկրորդ համարը, իսկ Անդրեյ Լունինը կարող է լքել ակումբը:

29-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում Լա լիգայում անցկացրել է 10 հանդիպում, որոնցից 5-ում դարպասը անառիկ է պահել: Վերջին խաղերը Կեպան բաց է թողել վնասվածքի պատճառով։