Սպորտ

Ավարտվել է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է հայ շախմատիստների արդյունքները:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Բենիկ Ագասարովը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և կիսեց 5-10-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Ռոբերտ Փիլիպոսյանը վաստակեց 7,5 միավոր և կիսեց 9-12-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 10-րդ տեղը: Էրիկ Գասպարյանը վաստակեց 7 միավոր:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Էմին Օհանյանը և Արսեն Դավթյանը վաստակեցին 6,5-ական, Ալեքս Սահակյանը՝ 6 միավոր: