Սպորտ

Վիտոր Ռոկեն ձմռանը կմիանա «Բարսելոնային»

Կատալոնական ակումբը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կազմը այդ ֆուտբոլիստով: Ի սկզբանե «Բարսայի» գաղափարն էր հունվարին գրանցել Ռոկեին, սակայն ֆինանսական գործոնը խանգարում էր դրան.ակումբը մինչև հիմա 40 մլն եվրո չի ստացել գերմանական Líbero ներդրումային հիմնադրամից, որը գնել է Barça Studios- ի բաժնետոմսերի 9,8%-ը:

Սակայն այժմ «Բարսելոնան» հնարավորություն ունի հայտավորել բրազիլացուն՝ չսպասելով գործընկերների կողմից վճարումներին: Այն կապված է կիսապաշտպան Գավիի լուրջ վնասվածքի հետ: «Բլաուգրանան» իրավունք ունի պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, որը կստանա իսպանացու աշխատավարձի 80% -ը՝ այդ տվյալները չներառելով ֆինանսական հաշվետվություններում:

Սպասվում է, որ Ռոկեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կդառնա «Բարսելոնայի» միակ նորեկը: Չնայած մարզչական շտաբն անհրաժեշտ է համարում կիսապաշտպանության գծի ամրապնդումը, սակայն մարզական ղեկավարությունն ու ակումբը ավելի կարևոր են համարում Ռոկեի տեղափոխությունը: «Բարսելոնայում» կարծում են, որ Պեդրիի և Ֆրենկի Դե Յոնգի, ինչպես նաև Ֆերմին Լոպեսի և երիտասարդական թիմի խաղացողների վերադարձով այն կունենա բավարար խաղացողներ, որպեսզի հավասարակշռի  Գավիի կորուստը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» հայտարարել էր Վիտոր Ռոկեի տրանսֆերի մասին: Այժմ 18-ամյա հարձակվողը հանդես է գալիս «Աթլետիկո Պարանաենսեում»: