«Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ ԵՇՖ հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։
Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի գործունեության և գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- այս մասին ասվում է ԵՇՖ-ի արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանի «ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։