Սպորտ

Չանչարևիչը SofaScore-ի և WhoScored-ի կողմից ճանաչվել է Եվրո-2024-ի որակավորման փուլի լավագույն դարպասապահ

Նոյեմբերի 21-ին ավարտվել է Եվրո-2024-ի որակավորկան փուլը։ Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Խորվաթիային և նվազագույն հաշվով պարտություն կրել։

Հեղինակավոր SofaScore և WhoScored կայքերի կողմից որակավորման 10-րդ տուրի լավագույն դարպասապահ է ճանաչվել Օգնյեն Չանչարևիչը` ընդգրկվելով նաև տուրի խորհրդանշական հավաքականում։ 

WhoScored-ի կողմից Չանչարևիչը 8.8 ռեյտինգային միավորով ճանաչվել է ընդհանրապես ընտրական փուլի վերջին տուրի լավագույն դարպասապահ։

Հատկանշական է, որ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը ընդգրկվել է նաև SofaScore-ի կողմից հրապարակված որակավորման ամբողջ փուլի խորհրդանշական հավաքականում՝ 7.49 ռեյտինգային միավորով։