Հայտնի են Եվրոպայի առաջնության ընտրակա փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչ զույգերի անունները։ Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում միմյանց դեմ կմրցեն.
Ուղի A
Լեհաստան - Էստոնիա
Ուելս - Ֆինլանդիա
Ուելս-Ֆինլանդիա խաղի հաղթողը կհյուրընկալի այս խմբի եզրափակիչ հանդիպումը։
Ուղի B
Իսրայել - Իսլանդիա
Բոսնիա և Հերցեգովինա - Ուկրաինա
Բոսնիա և Հերցեգովինա – Ուկրաինա խաղի հաղթողը կհյուրընկալի այս խմբի եզրափակիչ հանդիպումը։
Ուղի C
Վրաստան - Լյուքսեմբուրգ
Հունաստան - Ղազախստան
Վրաստան - Լյուքսեմբուրգ խաղի հաղթողը կհյուրընկալի այս խմբի եզրափակիչ հանդիպումը։
Ընդգծենք, որ յուրաքանչյուր խմբից Եվրո-2024-ի ուղեգիր նվաճելու է միայն մեկ հավաքական։ Կիսաեզրափակչի 6 հանդիպումները տեղի կունենան 2024 թվականի մարտի 21-ին, իսկ եզրափակիչները՝ մարտի 26-ին:
Փլեյ-օֆֆի երեք ուղեգրերը վիճարկող հավաքականները կմիանան Եվրո 2024-ի 20 թիմերին, որոնք արդեն որակավորվել են եզրափակիչ փուլին (գումարած հյուրընկալող երկիր Գերմանիայի հավաքականը):