Սպորտ

Օզբիլիսը հայտարարեց կարիերան ավարտելու և ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարել է պրոֆեսսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում։

Լրագրողների հետ հանդիպմանը 33-ամյա Օզբիլիսը նաև հայտնել է, որ ինքը առաջադրվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

«Միշտ ասել եմ, որ կարիերայի ավարտին հայկական ֆուտբոլին օգուտ տամ: Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլն այժմ կարևոր խաչմերուկի վրա է: Հայկական ֆուտբոլը շատ-շատ աճելու տեղ ունի։ Դրա համար ես իմ թեկնածությունն եմ դնում ՀՖՖ նախագահի ընտրություններում: Իմ փորձով ու նվիրվածությամբ կարող եմ մեծ օգուտ բերել հայկական ֆուտբոլին»,- ասել է Օզբիլիսը:

Նշենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։