Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023

USD400.14

EUR431.08

RUB4.38

Երևան -2 ℃

Рус Eng

Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Սպորտ

17 Սեպտեմբերի, 19:26

Այսօր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ավարտված ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) մեդալների համար պայքարեցին Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը։

Վարազդատ Լալայանը հռչակվեց ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն՝ երկամարտի 460 կգ արդյունքով(212+248 կգ)։

Կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 450 կգ (200+250) ու գրավեց 5-րդ տեղը։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճեց Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 473 կգ արդյունքով:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական փոխչեմպիոն, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը երկամարտի 459 կգ (213+246) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում

Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին