Սպորտ

Արթուր Դավթյանը World Challenge Cup մրցաշարում չեմպիոն ճանաչվեց (տեսանյութ)

 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը World Challenge Cup մրցաշարում հենացատկի եզրափակիչում ցույց տվեց 14,799 արդյունք և գրավեց առաջին տեղը:

Զուգափայտի եզրափակիչում մեր մարզիկը գրանցեց 13.600 արդյունք: 

Ավելի վաղ Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգ թափեր եւ օղակների վարժություններում։