Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023

USD419.33

EUR434.97

RUB4.15

Երևան 14 ℃

Рус Eng

Հաջորդ շաբաթ տեղի կունենան Բելինգհեմի՝ «Ռեալ» տեղափոխվելու եզրափակիչ բանակցությունները

Սպորտ

26 Մայիսի, 12:39

Ջուդ Բելինգհեմը մոտ է 100 միլիոն եվրոյի (գումարած բոնուսները) դիմաց «Ռեալ» տեղափոխությանը:

«Անգլիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստի հարցով մադրիդցիների բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» հետ գտնվում են եզրափակիչ փուլում», - հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ գործարքը դանդաղել է Բունդեսլիգայում չեմպիոնական մրցավազքին «Բորուսիայի» մասնակցության պատճառով, և բանակցությունների եզրափակիչ փուլը կանցկացվի հաջորդ շաբաթ:

Ընդ որում, Բելինգեմի գործարքի մեջ չեն ընդգրկվի «Ռեալի» ֆուտբոլիստները: Նշենք, որ մադրիդցիները ֆուտբոլիստի հետ երկարաժամկետ պայմանագիր էին համաձայնեցրել դեռ ապրիլին։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը