Լեմպարդը կասկածում է, որ «Չելսին» արագ կվերականգնվի
Սպորտ
25 Մայիսի, 13:20
Ֆրենկ Լեմպարդը կասկածում է, որ «Չելսիին» կհաջողվի հաջորդ մրցաշրջանում արագ կայուն մարզավիճակ ձեռք բերել․ «Պրեմիեր լիգան արագ է զարգանում։ Հայտնվում են այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Նյուքասլը», «Բրայթոնը», «Աստոն Վիլլան», այժմ նրանց նույնպես պետք է հաշվի առնել ։
Իմ ֆուտբոլային փորձը հուշում է, որ անջատվելուց հետո նորից միանալը հեշտ չէ։ Դա միշտ չէ, որ հնարավոր է անել մեկ գիշերվա ընթացքում: Դա արդեն իմ գործը չի լինի, բայց եթե ապավինեք ակումբում գտնվելու՝ իմ երկարամյա փորձին, ապա անջատվել դեպքում միացումն արդեն դժվար է դառնում։ Դա կլինի հաջորդ մրցաշրջանի գլխավոր փորձությունը», - ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչը։
Հետևեք մեզ Telegram-ում