Սպորտ

Հայտնի է, թե ինչքան գումար կպահանջի «Կրասնոդարը» Սպերցյանի հնարավոր տրանսֆերի դեպքում

Հայտնի է, թե ինչքան գումար կպահանջի «Կրասնոդարը» Սպերցյանի հնարավոր տրանսֆերի դեպքում

Ռուսական «Կրասնոդարը» 15 միլիոն եվրո կպահանջի Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար։ «РБ Спорт» - ի տեղեկություններով՝ հենց այդպիսի հրաժարագնի գումար է գրված ակումբի հետ կիսապաշտպանի պայմանագրում։

Նշվում է, որ մեծ հավանականությամբ 22-ամյա ֆուտբոլիստը կհեռանա ակումբից արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ. նրան հետաքրքրում են եվրոպական ակումբները: Սակայն «Կրասնոդարը» մինչև ամառ չի քննարկի տրանսֆերային առաջարկներ։ Խաղացողն ինքը կենտրոնացած է «ցլերի» կազմում հանդես գալու վրա։

Հիշեցնենք,որ ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանն անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական