Սպորտ

Պաշտոնական. բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան տեղափոխվեց Բարսելոնա

ԱՊԼ-ն ներկայացնող Լիդսի բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան տեղափոխվեց կատալոնական Բարսելոնա։ Այս մասին հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը։ Կատալոնացիները գործարքի դիմաց յորքշիրյան ակումբին վճարել է 58 մլն եվրո, իսկ կողմերը կնքել են 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Ռաֆինյան «Լիդսի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից, որի մարզաշապիկով անցկացրել է 67 հանդիպում` դառնալով 17 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։