Տեսակետ

Վրացական կողմը պաշտոնապես հաստատել է «Bastion» զրահամեքենաների առաքումը Հայաստան

APM Terminals Poti ընկերությունում «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հաստատել են հարձակողական բնույթի «Bastion» ֆրանսիական զրահամեքենաների տարանցումը, որոնք նախատեսված են Հայաստանի համար․

«Կոնկրետ այս դեպքում բեռը հասել է ԵՄ երկրից՝ Ֆրանսիայից, և ուղարկվել Հայաստան՝ մի երկիր, որը պատժամիջոցների ենթակա չէ։ Բացի այդ, Վրաստանի կառավարության կողմից հստակ ցուցումների և միջազգային կարգավորիչների կողմից սահմանված սահմանափակումների բացակայության դեպքում APM Terminals Poti-ն չի կարող անհիմն կերպով հրաժարվել բեռների ընդունումից, որոնք պատժամիջոցների տակ չեն», - այս մասին ասվում է Փոթի նավահանգիստը շահագործող ընկերության տարածած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանը «խստորեն դատապարտել էր» Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» զրահատեխնիկայի առաքումը Հայաստան։