Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024

USD401.97

EUR431.53

RUB4.26

Երևան 11 ℃

Рус Eng

Արսեն Թորոսյանը հաղթել է Մարինա Խաչատրյանի դեմ հայցը

Սոցցանցեր

9 Նոյեմբերի 2023, 16:45

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հաղթել է Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի դեմ հայցը։

«Չէի ուզենա ֆեյսբուքյան պատս պղտորել, բայց կարևոր է, որ բոլորը տեղյակ լինեն, թե ինչ ճակատագիր է սպասվում նման հայտարարություններ անողներին։ Նախկինում էլ են եղել թե՛ հերքողներ, թե՛ դրա համար ֆինանսական տույժեր կրողներ, բայց կարծես թե դեռ անձինք կան, որ կարիք ունեն այսպիսի հետևանքների պարբերական հիշեցման։ Նման մի անձի մասով էլ դատարանը մի որոշ ժամանակ առաջ է վարույթ ընդունել իմ հայցադիմումը։

Իհարկե այս հերքման տեքստը հերքողի էջում հիմա փակված է, քանի որ այս տեսակի մարդկանց համար անպատասխանատու հայտարարություններ անելը ավելի հեշտ է, քան դրանց համար պատասխան տալու համարձակություն ունենալը։

Հատկապես ուշադրություն եմ ուզում հրավիրել ընտրական գործընթացի վրա ստվեր գցող անպատասխանատու և հերքված հայտարարությանը, քանի որ Երևանի ավագանու վերջին ընտրություններից առաջ ուղիղ նույն բանը մեր թաղամասի կրկնվող հասցեներում գրանցված ընտրողների մասով կրկին արել էր մի լրագրող, ով իմ զգուշացումից հետո արագ հեռացրել էր այդ գրառումը՝ բարեբախտաբար իր համար»,- ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արսեն Թորոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում