Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Рус Eng

Զուրաբիշվիլու հանդեպ գրոհներով «Վրացական երազանք»–ը կամա, թե ակամա Եվրամիությանը ստիպեց կանգնել նրա թիկունքին

Սոցցանցեր

8 Նոյեմբերի 2023, 16:19

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Վրաստանն այսօր հավանաբար կստանա ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ: Համենայն դեպս, Եվրահանձնաժողովի այդպիսի որոշման մասին իրազեկվածությունն է պատճառը, որ Վրաստանի նախագահ Սոլոմե Զուրաբշիվիլին վրաստանցիներին կոչ է արել երեկոյան հավաքվել հրապարակում: 

Հազիվ թե Զուրաբիշվիլին չպատկերացնի, որ հավաքվել հրապարակում, բայց չստանալ կարգավիճակ, կնշանակի մեծ հիասթափություն և հարված Եվրամիությանը: Մյուս կողմից, չի բացառվում, որ Վրաստանի նախագահը հենց այդ կոչով, հենց այդ կերպ փորձում է որոշման հրապարակումից առաջ ձևավորել հանրային յուրօրինակ ճնշում:

Ընդհանրապես, բացառված չէ, որ Վրաստանի իշխանությունն իրականացրեց բավական նուրբ կոմբինացիա, երբ «Վրացական երազանք»–ը նախագահ Զուրաբիշվիլու հանդեպ սկսեց իմպիչմենտի գործընթաց, սրեց նախագահ կառավարող մեծամասնություն հակադրություն՝ այն դեպքում, երբ նախագահ Զուրաբիշվիլին դիրքավորվել է վառ արևմտյան կուրսի պաշտպանի դիրքում, իսկ կառավարությունը փորձում է վարել առավել բալանսավորված քաղաքականություն և արժանանում Արևմուտքի կշտամբանքին: 

Զուրաբիշվիլու հանդեպ գրոհներով «Վրացական երազանք»–ը կամա, թե ակամա Եվրամիությանը ստիպեց կանգնել նրա թիկունքին: Համենայն դեպս, Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տալը, զգալի հավանականությամբ, առավելապես ունի հենց այդ նպատակը՝ «ֆորա» տալ Սոլոմե Զուրաբիշվիլուն և նրա դիրքավորմանը, ըստ ամենայնի, առավել լայն ներքաղաքական դերակատարության կամ, այլ կերպ ասած, ընդդիմության առաջնորդության համար՝ 2024թ․ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ:
Ինչ կարող է նշանակել այդ ամենը Հայաստանի համար: Այն, որ Վրաստանում իրավիճակը Կովկասի համար ունի ահռելի նշանակություն, ավելորդ արձանագրման կարիք չկա:

Կասկածից վեր է մի բան, որ այդ նշանակությունը չի ազդի Հայաստանի հանդեպ Եվրամիության մոտեցման վրա, քանի որ այդ մոտեցումը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությամբ, ինչի մասին բավականին բաց տեքստով Երևանում խոսում էր Գերմանիայի արտգործնախարարը:

Ի դեպ, սա պետք է լինի Հայաստանի հանրության խնդիրներից մեկը՝ հարցադրում Եվրոպային, թե ո՞րն է եվրոպական արժեքների և ժողովրդավարության հարցում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարբերության դրսևորում ունեցող քաղաքական արդյունքը, թե՞ չկա այդպիսի տարբերություն՝ ըստ Եվրամիության»։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում