Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023

USD419.33

EUR434.97

RUB4.15

Երևան 13 ℃

Рус Eng

Նախիջևանի հետ սահմանը դելիմիտացված է Կարսի պայմանագրով

Սոցցանցեր

24 Մայիսի, 22:15

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մի անգամ ասել եմ, կրկնեմ․ Նախիջևանի հետ սահմանը դելիմիտացված է Մոսկվայի ռուս-թուրքական և Կարսի պայմանագրերին կից հավելվածներով։ Դելիմիտացիան կատարվել է ըստ ցարական Ռուսաստանի Գլխավոր շտաբի քարտեզների։ Այնտեղ «Նախկրայ»-ի ենթակայության Ջաֆառլու կամ Քյարքի, կամ Ջաֆառլու-Գուննուտ կա՞։ Չկա։ Ուրեմն Արարատի մարզում ադրբեջանական անկլավ չկա։ Նախիջևանի հետ սահմանի նոր դելիմիտացիա և դեմարկացիա չպետք է լինի։ Եթե Մոսկվայի և Կարսի պայմանագրերը չեն գործում, ապա ո՞րն է Նախիջևանի նկատմամբ Բաքվի իրավազորության հիմքը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը