Տեսակետ

Որոշումների իրական հարթակը Մոսկվայում է. Վահրամ Աթանեսյան

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից 10 օր առաջ (հանկարծ չասեք, թե դեռ չգիտեր, որ մեկնելու է Բրյուսել) Իլհամ Ալիեւը, ու-շա-դրու-թյու՜ն՝ Շուշիում կազմակերպում է Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության թեմայով խորհրդաժողով։

Ո՞վ է Մեծ Եվրասիա նախագծի կնքհայրը՝ ստույգ չգիտենք։  

Բրյուսելում բանակցություններից հետո Մոսկվան «մրցագորգ է հրավիրում» Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներին, եւ Սերգեյ Լավրովը «բացբերանություն» է անում, թե մայիսի 25-ին ՌԴ նախագահը ոչ թե միայն Փաշինյանին եւ Ալիեւին է Մոսկվա հրավիրել, այլ տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով, ակնկալվում է, որ «հյուրի կարգավիճակով» ներկա կգտնվի նաեւ Իլհամ Ալիեւը։

Հենց այդ «խիստ բարենպաստ» մթնոլորտում էլ ծրագրվում է Պուտին-Փաշինյան-Ալիեւը հանդիպում։ Երբ ժամանակին ասում էինք, որ բանակցությունների «բրյուսելյան հարթակը» Հայաստանի համար ծուղակ է, իսկ «գետնի վրա» որոշումներ ընդունվելու են

Մոսկվայում՝ շատ «գիտուններ» քմծիծաղ էին տալիս։ Մի քանի օրից ամեն ինչ կամ շատ բան պարզ կլինի։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ բոլշեւիզմի թշնամիների դեմ պատերազմը  չավարտած՝ Ռուսաստանը 1920թ․ գարնանը բանակ շարժեց դեպի Անդրկովկաս։ Շարժեց, որովհետեւ Մեծ Բրիտանիան Լենինի կառավարության հետ առեւտրա-տնտեսական պայմանավորվածությունների էր հասել եւ զորքերը հեռացնում էր Կովկասից։

Արեւմտյան աշխարհի ուղեղն այսօր էլ Լոնդոնն է։ Իսկ դուք շարունակեք «հերոս-դավաճան» խաղալ։