Երեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2023

USD419.33

EUR434.97

RUB4.15

Երևան 13 ℃

Рус Eng

Եթե դա համարում եք թուլություն, ապա դուք առերևույթ կողմ եք, որ նրանք շրջեն թիկնազորով և զրահապատ մեքենաներով. Հովհաննիսյան

Սոցցանցեր

19 Մայիսի, 13:18

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Եթե պետական գործչի ընտանիքի անդամը հրաժարվում է պետական պահպանության ծառայությունից, ուրեմն հանրությունը պետք է նրա հանդեպ առավել հոգատար գտնվի։ Փաստացի, նա չի պատնեշվում ձեզնից, վստահում է ձեզ, չի վախենում կամ խուսափում ձեզնից։

Եթե համարում եք դա թուլություն և հեշտ ու հասանելի թիրախ եք համարում նման մարդուն, ապա դուք առերևույթ կողմ եք, որ պաշտոնյաների զավակները շրջեն թիկնազորով և զրահապատ մեքենաներով, չշփվեն ու չհայտնվեն այն վայրերում, որտեղ դուք եք, չապրեն սովորական մարդու կյանքով և պահպանության ծառայության վրա վատնեն ձեր հարկային միջոցները։

Հա, մեկ էլ․ իրավապաշտպան գործունեությունը համընդհանուր, համամարդկային արժեքների վրա հիմնված մոտեցումներ է ներառում։ Այն չի ճանաչում  գաղափարակիցներ, հակառակորդներ, մերձավորներ և հեռավորներ։ Բխում է զուտ այն պարզ սկզբունքից, որ բոլորս մարդ ենք․ ու բոլորի իրավունքները կարևոր են։ 
Ուստի, իրավապաշտպան գործունեության շրջանակում ես համախոհներ ու հակառակորդներ չունեմ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը