Տեսակետ

Ամենաբարձր աճը տարածաշրջանում. տնտեսական աճը կկազմի 10.8%

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Համաշխարհային բանկը հրապարակել է գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (հունվար, 2023):
Զեկույցը կանխատեսում է, որ համաշխարհային աճը կտրուկ դանդաղելու է բարձր գնաճի և տոկոսադրույքների, ներդրումների կրճատման և ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խափանումների ֆոնին։ 2023-ին այն կդանդաղի մինչև 1.7% (6 ամիս առաջ ակնկալվող 3%-ից), 2024-ին կհասնի 2,5%-ի: 
Կոնկրետ Հայաստանի համար Համաշխարհային բանկը գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8%, որն ամենաբարձրն է Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ 
2023 թվականին մեր երկրի համար ՀԲ-ն կանխատեսում է 4.1%, իսկ 2024 թվականին՝ 4.8% տնտեսական աճ։ 
Այս կանխատեսումները ցածր են կառավարության ծրագրում և այս տարվա բյուջեի նախագծում ֆիքսված թիրախներից (նվազագույն թիրախը 7% է)։
Սակայն հիշեցնեմ, որ Համաշխարհային բանկը դեռ անցած տարվա կեսին 2022 թվականի համար կանխատեսում էր ընդամենը 2.5% աճ և այժմ վերանայել է դեպի վերև՝ 7.3 տոկոսային կետով»։