Արտասահմանյան երկրներից Վրաստան մուտք գործող քաղաքացիների թվի առումով այս տարի առաջին տեղում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը երրորդ տեղում է: Երկրորդ տեղում Թուրքիան է, գրում է aliq.ge-ն:
2025 թվականի առաջին երկու եռամսյակում՝ հունվարից մինչև հունիս, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 770 հազար 714 քաղաքացի. սա Ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրությունն է։
Հայաստանից Վրաստան մուտք է գործել 547 հազար 112 քաղաքացի, իսկ Թուրքիայից` 573 հազար 88 քաղաքացի:
2025 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Վրաստան գրանցվել է սահմանային 271 հազար 988 հատում, իսկ երկրորդ եռամսյակում՝ 498 հազար 726։ Վիճակագրության համաձայն՝ նույն ժամանակահատվածում վրացական սահմանը լքել է Ռուսաստանի 535 հազար 48 քաղաքացի։