Հասարակություն

Երևանի քաղաքապետարանում այդ փորձը հաջող կիրառվում է. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ճանապարհի որակի հետ կապված մեր պահանջները պետք է ավելի բարձրանան, և պետք է նաև քաղաքացիներին ներգրավենք։ Հիշու՞մ եք՝ խոսեցինք ճանապարհների կառավարման հարցում «Ակտիվ քաղաքացի» հավելվածը ներդնելու մասին։ Երևանի քաղաքապետարանում այդ փորձը հաջող կիրառվում է։ Անու՞մ ենք դա»,-ասել է վարչապետը կառավարության նիստին, որին ի պատասխան ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ կատարված է. «Arm road հավելվածը ճանապարհային դեպարտամենտի մասով ամբողջությամբ աշխատում է՝ երկկողմ կապ ապահովելով ինչպես քաղաքացու, այնպես էլ՝ դեպարտամենտի և ծրագիրը օգտագործողի միջև։ Այժմ նաև համայնքային ծրագրերին վերաբերող էլեկտրոնային հավելվածն է ավարտման փուլում, որը կոչվում է «Տեսել եմ»։ Ծրագրի իմաստն այն է, որ տեսել է և արագ պետք է մոռանա թերության մասին»։

Հավելենք, որ հավելվածը այն մասին է, որ քաղաքացին ճանապարհի թերություն է տեսնում, նկարում է, և այն հայտնվում է ճանապարհային դեպարտամենտի բլոկում, որպեսզի հնարավորինս օպերատիվ արձագանք ստանա։