Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ:
Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդն, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է նրան պատկանող` Արտիմետի Չարենցի փողոցում գտնվող առանձնատան տարածքը: Ստուգման պահին սարքավորումներով կահավորված լիցքակայանում որպես լիցքավորող ներկայացել է մեկ այլ արտիմետցի`45-ամյա տղամարդ:
33-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները պարզվում են: