Հանրապետության տարածքում օգոստոսի 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 21-22-ի և 25-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 21-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-22-ի և 25-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Oգոստոսի 21-25-ը Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։