Օգոստոսի 3-ին Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Չարենցավանի 47-ամյա մի բնակիչ ու հայտնել, որ նույն օրը Հրազդան մարզադաշտին կից շուկայի տարածքում անհայտ անձը նրանից գողացել է բջջային հեռախոս և խելացի ժամացույց՝ պատճառելով 245 հազար ՀՀ դրամի վնաս։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է 25-ամյա օտարերկրացի տղամարդ։
Նա օգոստոսի 17-ին ներկայացել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին և խոստովանել արարքը։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։