Հասարակություն

Մեկնարկել է Գալստանյանի գործով դատավարությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և «Սրբազան պայքար» շարժման մյուս մասնակիցների գործով դատավարությունը։

Այս գործով դատավորը Կարեն Ֆարխոյանն է։

Մինչև դատական նիստի մեկնարկը, դահիլճում Գալստանյանի առաջարկով միասնական աղոթք հնչեցվեց։

Հիշեցնենք՝ Գալստանյանն ու մյուսները մեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։