Հասարակություն

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում օգոստոսի 20-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Երևանում օգոստոսի 20-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Oգոստոսի 20-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։