ԲԸՏՄ մոնիթորինգի արդյունքում արձանագրվել է 195 իրավախախտման դեպք: Դրանց վիճակագրությունը հետևյալն է.
- շինարարություն, արտադրություն - 78
- հանքարդյունաբերություն - 14
- առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխում - 27
- խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրումից առաջացած ծխի արտանետումներ - 55
- անտառներում ինքնայրում -12
- աղբավայրերում ինքնայրում – 6
- այլ - 3
Կիրառվել է ՝
- 134 վարչական տույժ
- 9,650,000դր․ տուգանք
Հաշվարկվել է՝
- 100,544,532դր․ շրջակա միջավայրին պատճառված վնաս
Կայացվել է՝
- առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցման մասին 4 որոշում։