Հասարակություն

Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ:

28 կմ երկարությամբ ճանապարհի վրա այս պահին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կսկսվեն ընդհանուր նորոգված հատվածի գծանշման աշխատանքները։

Այնուհետև այց է կատարվել Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհ։

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող 17.2 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը՝ միմյանց միացնելով Սևան քաղաքը, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերը և Հրազդան քաղաքը։

Այս պահին ընթանում են ճանապարհի կողնակների տեղադրման աշխատանքները, ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին։