Հասարակություն

Ի՞նչ են արևադարձային գիշերները և ինչո՞ւ են դրանք վտանգավոր

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ի՞նչ են արևադարձային գիշերները և ինչո՞ւ են դրանք վտանգավոր։

Դուք կարող է լսած լինեք «արևադարձային գիշեր» տերմինը ամառային լուրերում և եղանակի կանխատեսումներում։ Չնայած այս անվանումը կարող է հանգստի հետ ասոցացումներ առաջացնել,, այս տաք գիշերները գնալով ավելի մտահոգիչ են դառնում, հատկապես, քանի որ դրանց հաճախականությունը մեծանում է Եվրոպայում և աշխարհի շատ մասերում։ Բայց ի՞նչ է իրականում նշանակում «արևադարձային գիշեր»։

Արևադարձային գիշերը սահմանվում է որպես գիշեր, երբ օդի ջերմաստիճանը չի իջնում 20°-ից ցածր։ Արևադարձային գիշերների թիվը Եվրոպայում աճել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում տաքացման տեմպը գերազանցել է համաշխարհային միջին ցուցանիշը։ 2024 թվականին արևադարձային գիշերների թիվը Եվրոպայում գրանցված երկրորդ ամենա բարձրն է եղել 2010 թվականից հետո։

Այս տեղաշարժը լուրջ հետևանքներ ունի ոչ միայն քնի հարմարավետության, այլև մարդու առողջության համար, հատկապես խոցելի խմբերի և քաղաքային տարածքներում ապրողների համար։ Բարձր գիշերային ջերմաստիճանը խանգարում է մարմնին վերականգնվել ցերեկային ջերմային սթրեսից, ինչպես դա սովորաբար լինում է։
Ըստ կլիմայի փոփոխության Եվրոպական ծառայության՝ Copernicus-ի տվյալների, անցյալ տարի Եվրոպայի 37%-ը միջինից ավելի շատ արևադարձային գիշերներ է ապրել։ Առավել նկատելի էր դա Հարավարևելյան Եվրոպայում, օրինակ՝ Հունաստանի հարավում, որտեղ որոշ շրջաններում արևադարձային գիշերների թիվը միջինից 55-ով ավելի էր։ Իտալիայի մեծ մասում արձանագրվել է մինչև 50 լրացուցիչ գիշեր, մինչդեռ Թուրքիայի արևմուտքում՝ մինչև 40 լրացուցիչ։ Խորվաթիայի, Սերբիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Բուլղարիայի որոշ շրջաններում արձանագրվել է մինչև 35 լրացուցիչ արևադարձային գիշեր։

2025 թվականի հունիսին և հուլիսի սկզբին Եվրոպայի բազմաթիվ շրջաններում արձանագրվել են երկու ուժեղ ջերմային ալիքներ, ինչի հետևանքով արևադարձային գիշերների քանակը գերազանցել է այդ ժամանակահատվածի միջին արժեքը։ Իսպանիայի որոշ շրջաններում հունիսին եղել է մինչև 24 արևադարձային գիշեր, ինչը հունիսի միջինից 18-ով ավելի է։ Միջերկրական ծովում արձանագրված ծովային շոգի պատճառով դրա ափամերձ շրջաններում գրանցվել է մոտ 10–15 արևադարձային գիշեր, չնայած հունիսին սովորաբար այդպիսիք չեն լինում։

Ոչ շատ շոգ մոսկովյան ամառվա անցած մասն արդեն 16 արևադարձային գիշեր է բերել մոսկովյան մետրոպոլիսի կենտրոնական մաս։